24/10/2017 12:29
Նորապատ գյուղի բնակելի շենքի հրդեհը չի հաջողվում մարել
Հոկտեմբերի 24-ին` ժամը 08:00-ի դրությամբ, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 16:20-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներ է իրականացնում մեկ մարտական հաշվարկ:
Ամբողջությամբ այրվում է եռահարկ բնակելի շենք (20x40 մ, յուրաքանչյուր հարկը՝ 800 քմ), թվով 10 բնակարան՝ գույքով:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 22-ին, ժամը 22:19-ին հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցի շենքերից մեկում:
Շենքում բնակվում է ավելի քան 14 ընտանիք: