24/10/2017 11:17
Չեչնիայում Ռոսգվարդիայի աշխատակիցը գնդակահարել է չորս գործընկերներին
Չեչնիայում վնասազերծել են Ռուսաստանի Դաշնության Ազգային գվարդիայի (Ռոսգվարդիա) աշխատակցին, որը գնդակահարել է չորս գործընկերներին, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով գերատեսչությանը:
Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 16:00-ին: Ավագ լեյտենանտը հերթապահության մեջ էր այդ պատճառով էլ զինված էր: Չորս մարտիկ զոհվել է ստացած վիրավորումներից, փոխանցում է iz.ru-ն:
Ռոսգվարդիայում միջադեպի կապակցությամբ ստուգումներ են սկսվել: