24/10/2017 13:10
Պատգամավորն անտեսել է «Ծխելն արգելվում է» հրահանգը (Լուսանկարներ, տեսանյութ)
Ազգային ժողովի միջանցքներում «Ծխելն արգելվում է» գրությունները շատացել են. եթե նախկինում ԱԺ դահլիճին կից հատվածներում չկար նման գրություն, ապա այժմ դրանք փակցված են պատերին։ Այսօր ԱԺ օրակարգը հաստատելուց հետո ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը, որը հայտնի է որպես «Շշի Մելո», հենց դուրս եկավ ԱԺ դահլիճից, սկսեց ծխել՝ անտեսելով ԱԺ աշխատակազմի կողմից փակցված գրությունը՝ ծխելն արգելելու մասին։
Aysor.am-ի թղթակցի դիտարկմանը, թե ծխելն արգելվում է այս տարածքում, Մանուկյանը ժպտաց, չարձագանքեց ու անմիջապես հեռացավ։