24/10/2017 11:57
Պորոշենկոյի դեմ մահափորձ են պատրաստել
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի դեմ մահափորձ է կանխել Դոնեցկի մարզի Ավդեևկա ուղևորության ժամանակ, հայտնում է Korrepondent.net-ը՝ հղում անելով Ուկրաինայի անվտանգության ծառայության հայտարարությանը:
«Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Ուկրաինայի նախագահի դեմ մահափորձ պատրաստած անձանց վնասազերծման հատուկ գործողություն է իրականացրել: Խմբավորման անդամներից երկուսը ձերբակալության ժամանակ ոչնչավել են», - հայտնել են ՈՒԱԾ-ից:
Իրենց մոտ նրանք ունեցել են Steyr-Mannlicher օպտիկական նշանոցով դիպուկահարի հրացան, Մակարովի ատրճանակ երկու պահեստատուփով, երկու РПГ-18 ռեակտիվ հակատանկային նռնակ, երկու ձեռքի նռնակ և երեք РГД-2 ապահովիչներով: