24/10/2017 12:39
Պրոֆեսոր Ժան Ժակ Քիլաջյանը ցանկություն հայտնել մասնակցելու Հայաստանում արյունաբանության ոլորտի զարգացմանը
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Փարիզի «Saint Louis» հիվանդանոցի կլինիկական հետազոտությունների, ամերիկյան, ֆրանսիական ու եվրոպական արյունաբանների ասոցիացիայի միելոպրոլիֆերատիվ հիվանդությունների ղեկավար, պրոֆեսոր Ժան Ժակ Քիլաջյանին, տեղեկացնում են ԱՆ լրատվական ծառայությունից:
Պրոֆեսոր Քիլաջյանը հակիրճ ներկայացրել է մասնագիտական իր մոտեցումները և ցանկություն հայտնել մասնակցելու Հայաստանում արյունաբանության ոլորտի զարգացմանը, աջակցելու արյունաբանական կենտրոնում Փարիզի «Saint Louis« հիվանդանոցում կիրառվող չափորոշիչների ներդրման հարցում:
Նախարարը ողջունել է առաջարկը և դրական գնահատել հայ անվանի մասնագետների ներգրավումը ոլորտի զարգացման գործում: