24/10/2017 06:58
Ռուսական ռազմաբազայի ծառայողը սպանել է ծառայակցին և ինքնասպան եղել
Հոկտեմբերի 23-ին «Ալագյազ» զորավարժարանում զենքը հանձնելու ժամանակ Ռուսաստանի ռազմական բազայի զինծառայողը կոպտորեն խախտել է անվտանգության կանոններն ու ոչ կանխամտածված կրակ բացել ինքնաձիգից՝ մահացու հրազենային վիրավորում հասցնելով մեկ այլ պայմանագրային զինծառայողի։
Կատարվածից և ծառայակցի մահվան համար պատասխանատվությունից վախենալով՝ նա ինքնասպան է եղել։
Հանգամանքները պարզելու համար տեղում աշխատում է Հարավային զինվորական օկրուգի հանձնաժողովը։