27/10/2017 13:13
Արա Բաբլոյանն ԱԺ պատգամավորներին և աշխատակազմին կոչ է անում կազամակերպված մասանակցել ծառատունկին
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից հայտարարված համահայաստանյան ծառատունկին իրենց մասնակցությունը կունենան նաև պատգամավորներ և ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
«Նոյեմբերի 4-ին համահայկական ծառատունկ է հայտարարված, որին, անշուշտ, իր ակտիվ մասնակցությունը կունենա նաև Ազգային ժողովը։ Տեղեկացնեմ պատգամավորներին և աշխատակազմին, որ մեքենաներն Ազգային ժողովի Դեմիրճյան մուտքից Բյուրականի շրջակայքում մեզ հատկացված տարածք կուղղվեն նոյեմբերի 4-ին, ժամը 10։00-ին։ Այն մարդիկ, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու, խնդրում եմ Դեմիրճյանի մուտքի մոտ հավաքվենք, որպեսզի կարողանանք կազմակերպված ձևով մեկնենք տարածք», - ասաց Արա Բաբլոյանը։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը կազմակերպել է համայահայաստանյան ծառատունկ, որը կկայանա սույն թվականի նոյեմբերի 4-ին։