30/10/2017 11:43
Պաշտպանության նախարարը պետք է պարզաբանի, թե ինչպես է անցել իր ծառայությունը. Նիկոլ Փաշինյան
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը ծառայության մասին մեծ աղմուկ բարձրաձցրեց, ինչի առնչությամբ պարզաբանում պետք է ներկայացնի ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
«Տպավորություն է, որ տիկին Խաչատրյանը խոսում է Վիգեն Սարգսյանի մասին։ Ճիշտ կլինի, որ այս իրավիճակում պաշտպանության նախարարը հստակ պարզաբանումներ տա 1992 թվականին իր՝ բանակ չզորակոչվելու պատճառների մասին ոչ թե բանավոր, այլ թղթային», - նշեց Ն.Փաշինյանը։
Վերջինս ընդգծեց, որ նախարարի պարզաբանումն անհրաժեշտ է նաև հասկանալու համար, թե ինչպես է իր ծառայությունն անցկացրել Վ.Սարգսյանը:
«Վիգեն Սարգսյանի պաշտոնական կենսագրության մեջ նշված է, որ 2000-2002 թթ. նա ՀՀ ԶՈւ է ծառայել, բայց պետք է պարզաբանվի, որպեզսի Հայաստանի հանրությունն իմանա, որ Վիգեն Սարգսյանն իր ծառայությունը անցկացրել է այդ ժամակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գրասենյակում, որպես ռեֆերենտ։ Այս առումով ծայրահեղ անպարկեշտ վարքագիծ է, երբ ողջ կյանքը կաբինետներում անցկացրած պաշտպանության նախարարը կամավորական ծառայության մեկնած կամավորականի պատվոգիրը փորձում է կասկածի տակ դնել կամ այլ լույսի ներքո ներկայացնել։ Համենայն դեպս, Արարատ Միրզոյանը, կարծում եմ, Վիգեն Սարգսյանից եռակի քառակի անգամ ռեալ բանակային ծառայություն է անցել», - ասաց Փաշինյանը։