02/11/2017 16:02
Հայտնաբերվել են Հրազդանի 2 բնակչի դիերը՝ պոլիէթիլենային տոպրակով փաթաթված
Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածից դեպի մոտ 4 կմ գտնվող դաշտամիջյան հատվածում ոստիկանները հայտնաբերել են 2 դի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դիերը կապված են եղել պոլիէթիլենային տոպրակով և գրեթե 1 ժամից ավել է պահանջվել, մինչև ոստիկաններն ու քննիչները կարողացել են դիերի վրայից հեռացնել հողաշերտը և դուրս բերել դրանք։
Կայքի տեղեկություններով՝ նրանք են՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ՝ 53-ամյա Սամվել Ալիխանյանը և Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի բնակիչ՝ 56-ամյա Վարդուհի Սիմոնյանը, ովքեր այս տարվա սեպտեմբերի 18-ից որպես անհայտ կորած՝ որոնվում էին Ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից։
Տեղում աշխատող դատաբժիշկը ասել է, որ դիերը ամբողջովին գտնվում են նեխած վիճակում և անհրաժեշտ է, որպեսզի դիերը տեղափոխվեն դիահերձարան։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։