Կովկասի Սև այգին. CNN Greek-ի ֆիլմն Արցախի մասին (հայերեն թարգմանությամբ)

03/11/2017 20:38

Կովկասի Սև այգին. CNN Greek-ի ֆիլմն Արցախի մասին (հայերեն թարգմանությամբ)


«CNN Greece»-ը Արցախի մասին վավերագրական ֆիլմ է պատրաստել, որը նվիրված է Արցախին ու նրա ինքնորոշման պայքարի պատմությանը։

«Մայրս պատմում է, որ ես նորմալ պայմաններում չեմ ծնվել, օրինակ՝ հիվանդանոցում, ինչպես ընդունված է։ Ես ծնվել եմ նկուղում, քանի որ այդ ժամանակ երեխաների լույս աշխարհ գալու համար հնարավորություն առհասարակ չի եղել։ Ես արևի լույսի կարիք ունեի, բայց չէի կարող դուրս գնալ, որովհետև դա վտանգավոր էր կյանքի համար։ Կարծում եմ, այս պատմությունն ընդհանուր է բոլոր այն ընտանիքների համար, որոնք չլքեցին Ստեփանակերտն ու մնացին այնտեղ ամբողջ պատերազմի ընթացքում։ Այն ժամանակ ողջ բնակչությունն ապրում էր նկուղներում», - այս մասին պատմում է արցախյան պատերազմի տարիներին Ստեփանակերտում ծնված Արեգա Հովսեփյանը՝ ֆիլմում:

Ֆիլմի հեղինակը պատերազմական թեմաներ լուսաբանող հայտնի հույն լրագրող Մարիա Կարչիլակին է, ով «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային ՀԿ-ի աջակցությամբ այս տարվա սեպտեմբերին այցելել է Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ:

Նրա նկարահանած ֆիլմը առաջին փաստավավերագրական նյութն է Արցախի պատերազմի վերաբերյալ, որը երբևէ ցուցադրվել է հունական մեդիադաշտում:

Ֆիլմը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի պատմությունը, աշխարհագրությունն ու բնակչությունը, ժամանակին Ադրբեջանի կազմում հայտնվելու հանգամանքներն ու ինքնորոշման պայքարի ուղին։ Ֆիլմի հերոսներն են տեղի բնակիչներ, Արցախի հունական համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ, ովքեր պատմում ու բնութագրում են արցախյան հակամարտության էություն ու դրա կարգավորման գործընթացը։

«1991թ-ին՝ Արեգայի ծնվելու ժամանակ, Լեռնային Ղարաբաղը անջատվեց Ադրբեջանին, որի կազմի մեջ այն ընդգրկվել էր քաղաքական նպատակներով Ստալինի կողմից 1923թ-ին՝ իբրև ինքնավար մարզ: Արեգայի ծնողները, ինչպես նաև Ղարաբաղի բնակչության հիմնական մասը կազմող հայերի գերակշիռ մեծամասնությունը հանրաքվեի ժամանակ քվեարկեց Ղարաբաղի անկախության օգտին: Մարզում փոքրամասնություն կազմող ադրբեջանական բնակչությունը բոյկոտեց հանրաքվեի արդյունքները: Ռազմական գործողություններն ընդդեմ ադրբեջանցիների սկսվեցին 1988թ-ին և վերածվեցին Երևանի ու Բաքվի միջև լայնամասշտաբ պատերազմի: Հազարավոր մարդիկ զոհվեցին, հազարավորները տեղահան եղան: Այստեղ ամեն քայլափոխի կարելի է հանդիպել ցավի ու տառապանքի մասին պատմությունների», - պատմում է ֆիլմի հեղինակը, ապա շարունակում. - «1994թ-ին կնքված զինադադարի համաձայնության արդյունքում հայկական ուժերը վերահսկողություն սահմանեցին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և դրան հարակից մի շարք շրջանների նկատմամբ: Մինչ այդ, հակամարտությունը մտավ անորոշ շրջափուլ և «սառեցվեց»: Սակայն 2016թ-ի ապրիլին պատերազմի քառօրյա բռնկումը ցույց տվեց, որ հակամարտությունը կրկին տաքանում է՝ դառնալով իրական սպառնալիք Հարավային Կովկասի կայունության համար»:

«Տարածաշրջանում կան զինված ուժեր, որոնց միջև առկա հակամարտությունը ցանկացած փոքրիկ միջադեպից կարող է վերածվել լայնածավալ մարտական գործողության․ մենք դա գիտակցում ու նախապատրաստվում ենք», - նշում է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը՝ Մարիա Կարչիլակիին ներկայացնելով ռազմաճակատում տիրող դրությունը: 

Մեկնելով առաջնագիծ և ծանոթանալով մարտական հերթապահություն իրականացնող զինվորների հետ, տեսնելով Մարտակերտում ու Թալիշում քառօրյա պատերազմի թողած հետքերը` հեղինակը նշում է. «Զինվորները շատ երիտասարդ են՝ ծնված 90-ականների պատերազմից հետո մի երկրում, որն իրենք անվանում են Արցախ, որն արտահայտում է տարածաշրջանի հայկականության հիմքերը: Սովետական անվանումը, որը նշանակում է «Լեռնային սև այգի», ունի ռուսական, թուրքական և պարսկական ծագում: Այդ երիտասարդները մեծացել են մի երկրում, որն իրեն հռչակել է անկախ, սակայն ՄԱԿ-ի անդամ որևէ երկիր մինչ օրս չի ճանաչել այդ անկախությունը: Նրանք ապրում են պատերազմով, բայց առաջ են շարժվում խաղաղությամբ»:

«Բոլորիս ընտանիքներում էլ պատրաստ են, որ կարող է դժբախտություն պատահել մեզ հետ: Իմ կարծիքով՝ հակառակորդի մոտ, երբ քաղաքական իրավիճակը սրվում է, կամ Ադրբեջանի ներկա իշխանությունը չի կարողանում հաջողության հասնել իրենց իսկ երկրում, սկսում են իրավիճակը լարել առաջնագծում, պատերազմական վիճակ են խաղարկում իրենց ազգաբնակչությանը հանդարտեցնելու նպատակով», - մարտական հենակետում նկարահանող խմբի հետ զրույցում նշում է մայոր Ռուդիկ Հակոբյանը։

Թալիշում հեղինակը հիշատակում է ադրբեջանցի զինվորականների բարբարոսությունը ծեր ամուսինների նկատմամբ, նշում, որ այդ դեպքերից հետո գյուղը լքվել է: Այցելելով ավերված դպրոց ու Խալափյանների տուն՝ Մարիա Կարչիլակին հիշատակում է հայկական լրատվամիջոցների հրապարակումները ադրբեջանցի զավթիչների վանդալիզմի մասին և անդրադարձել արցախցիների հոգեբանության ու երկրի քաղաքական իրադրության վրա ապրիլյան պատերազմի թողած հետևանքներին.

«2016թ-ին մենք դա նորից տեսանք․ սահմանին արդեն կանգնած էր իմ սերունդը, իմ ընկերները, իմ եղբայրները, ու այս առումով կոնֆլիկտն ինձ համար ավելի շոշափելի դարձավ», - նշում է Արեգա Հովսեփյանը։

Նրա մայրը՝ Լարիսան, ատելով պատերազմը, խոստովանում է, որ վերաբերմունքը փոխել է ադրբեջանցիների նկատմամբ․

«Շարժումը սկսվել ա, ես իրենց հանդեպ բան չեմ արել, անգամ պապաս որ գերի ա ընկել, հետո դուրս ա եկել, ես պացիֆիստ եմ, կռվի դեմ եմ եղել, բայց հիմա, երբ սահմանում 18-19 տարեկան երեխեք են զոհվում, ես արդեն չեմ կարող տանել դա, հայացքներս փոխվում են»։

«Արցախի բնակչության վրա կարելի է զգալ, որ դիրքորոշումը զգալի չափով կոշտացել է ու համարյա չեղած վստահությունը կրկին հասել է զրոյի», - ասում է Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը։

Ֆիլմում ներկայանում են նաև Արցախում ականազերծման աշխատանքներ իրականացնող «Halo Trust» առաքելության մասնակիցները, ովքեր պատմում են իրենց առաքելության, վտանգավոր աշխատանքի մասին և ցույց են տալիս այն մահաբեր ականները, որոնց պայթյունը կարող է վերջույթների կորստի պատճառ դառնալ, իսկ երեխաների համար լինել մահացու։

«Շատերին հետաքրքիր է, թե ինչո՞ւ մենք ուղղակի չենք ուղենշում վտանգավոր ականապատ տարածքները, և տեղի բնակիչները ինչո՞ւ ուղղակի չեն խուսափում այդ տեղանքից: Նման դեպքերում ես ասում եմ, որ արցախցիներն ուղղակի ստիպված են մուտք գործել այդ վտանգավոր տարածքները, քանզի այլ ելք չունեն։ Այստեղ չկան զարգացած տնտեսական ենթակառուցվածքներ, մարդիկ ունեն աշխատանքի խնդիր, և հողի ամեն քառակուսի մետրը օգտագործվում է, պետք է մարդկանց, ահա թե ինչու են նրանք ստիպված լինում մուտք գործել ականապատված տարածքներ», - նշում է «Halo Trust» առաքելության անդամ Լոս Անջելեսից ժամանած, ազգությամբ հայ Ամասիա Զաքարյանը։

Ֆիլմի հեղինակները Շուշիում բացահայտել են նաև տեղացի մի քանի հույն ընտանիքների, որոնք կազմում են Արցախի սակավամարդ հունական համայնքը։ Շուշիի բնակիչ, արմատներով հույն Նինա Ավանեսյանը պատմում է, որ ինքը և՛ հայերին, և՛ հույներին հավասարաչափ սիրում ու գնահատում է՝ անկեղծորեն խոստովանելով, որ կշեռքի ոչ մի նժար ծանրություն չունի մյուսի նկատմամբ։

«Այն ժամանակ պատերազմ էր, եղբայրս էլ պատերազմում էր, մայրս չէր կարող երեխաներին կիսել՝ մեկին տանել, մյուսին թողնել», - պատմում է Ավանեսյանը՝ մեկնաբանելով, թե ինչու է մնացել Շուշիում և չի հեռացել Արցախից։

«Ցավոք շատ քչացել է հունական համայնքը։ Մինչև վերջին երկու տարին համայնքը ղեկավարում էր հայրս, հետո ես եմ ղեկավարում։ Հիմա էլ զտարյուն հույն միայն պապս է մնացել ամբողջ Ղարաբաղում։ Ներկայում մոտ 20 ընտանիք է գրանցված՝ հունահայ, խառը ընտանիքներ», - պատմում է Արցախի հունական համայնքի ղեկավար Սոֆիա Իվանիդիսը և շարունակում․ - «Ոչ միայն ես, այլև բոլոր ղարաբաղցիները, եթե բարձրաձայնենք, կասենք՝ մեր արդար պահանջը լսեք ու ականջ դրեք։ Պատմական փաստեր են, որ խեղաթյուրել չի կարելի։ Մենք եղել ենք Հայաստանի մասնկիը, մենք հայ ենք, մեր քարերն էլ են հայ,մեր լռակյաց քարերն էլ են հայերեն խոսում, պարզապես թող աշխարհը ճանաչի մեր անկախությունը ու թողնի, որ հանգիստ արարենք»։

Ֆիլմում հեղինակն անդրադարձ է կատարում զինված հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, նշում, որ այն վերապահված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ միաժամանակ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղն ուղղակիորեն չի մասնակցում բանակցային սեղանի քննարկումներին։

«Այդ մասին բազմիցս պաշտոնական հայտարարություներով հանդես են եկել Հայաստանի Հանրապետության պատասխանատուները, ողջունելի է նաև, որ Մինսկի խմբի համանախագահներն էլ են իրենց մեջ այդ կարծիքը կրում, որովհետև այս տարիների ընթացքում հնարավորություն ունեցել են այս հակամարտության խորքերը թափանցելու ու եկել են այն տրամաբանական եզրակացությանը, որ իրականում առանց Արցախի Հանրապետության մասնակցության այս խնդիրը չի կարող լուծվել», - նշում է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հեղինակի հետ բացառիկ հարցազրույցում։

«Ադրբեջանը չի քննարկում Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու տարբերակը և մեղադրում է հայաստանին իր տարածքի մի մասը գրավելու մեջ՝ ոտնահարելով ՄԱԿ-ի բանաձևերը», - նշում է հեղինակը և ապա ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ քննարկում հարցի իրավական կողմը և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած հայտնի բանաձևերին, որոնք ադրբեջանական կողմը հաճախ է հիշատակում.

«Անվտանգության խորհրդի բանաձևերի բովանդակությունը չի կարելի մեկնաբանել դրանց ընդունման կոնտեքստից առանձին։ Բանաձևն ընդունվել է մի իրավիճակում, երբ Ադրբեջանը շարունակաբար ուժ էր գործադրում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ։ Դրա առաջին պահանջն է՝ բոլոր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում, ինչը երբեք տեղի չունեցավ․ Ադրբեջանը շարունակեց գրոհել՝ ձգտելով ստիպել տեղի հայ բնակչությանը լքել այն հողերը, որտեղ նրանք հազարամյակներ շարունակ ապրել են։ Արցախցիները, բնականաբար, դա չարեցին։ Բանաձևի երկրորդ պահանջը վերաբերում է Լեռնային ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը ցրելուն, բայց դա էլ հնարավոր չէր իրագործել, քանի որ Ադրբեջանը շարունակում էր ուժ կիրառել։ Ուստի այս բանաձևերն ավարտվեցին հրադադարի մասին համաձայնությամբ, որը ստորագրվեց երեք կողմերի՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև։ Սա է իրականությունը»։

Վիգեն Սարգսյանը նաև խոսել է այն հետևությունների մասին, որոնք արել է հայկական կողմը 2016թ-ի ապրիլյան պատերազմից հետո. «Շատ կարևոր է հիշել, որ ռազմական գործում ցանկացած վարժանք ունի ուսուցողական բաղադրիչ և եզրակացություն անելու հիմքեր։ Ակնհայտորեն 2016թ-ի ապրիլին տեղի ունեցած մարտական գործողությունը բազմաթիվ խնդիրներ վեր հանեց թե՛ հակառակորդի սպառազինության հնարավորությունների, թե՛ դրանց դիմագրավելու համար անհրաժեշտ միջոցների, և թե սահմանի պաշտպանության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ»։

Պատասխանելով հակամարտության լուծման խնդրում Եվրամիության դերակատարության մասին հարցին՝ Վիգեն Սարգսյանը նշում է, որ Եվրոպական տարբեր ծրագրերում ու համագործակցային ձևաչափերում Հայաստանի ներգրավվածությունը բավականին խորը հիմքեր ու պատմություն ունի. «Մենք ակտիվորեն ներգրավված ենք ԵՄ-ի հետ համագործակցային բազմաթիվ ծրագրերում՝ Արևելյան գործընկերություն և ոչ միայն։ Զարգացած են բազմակողմանի հարաբերություններ ԵՄ անդամ շատ երկրների հետ։ Կարծում եմ շատ կարևոր է, որ ԵՄ-ն ամբողջական պատկերացում ունենա իրավիճակի մասին ու լիովին հասկանա իրավիճակի նրբությունները։ Ուստի շատ կարևոր է, որ ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչը ժամանի Արցախ ու հանգամանորեն ներկայացնի անդամ պետություններին, թե ինչպես են զարգանում իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում։ Եվրոպական միությունն ունի ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման դրական օրինակներ և այդ փորձի նկատմամբ դրական վերաբերմունք տարածելու մեծ ներուժ ունի»։

Ֆիլմի վերջին մասում հեղինակը զրուցում է Դավիթի ՝ հայկական արմատներով հույն երիտասարդի հետ, ով ծնվել ու մեծացել է Հունաստանում, սակայն տնտեսական ճգնաժամի պատճառով որոշել է ընտանիքի հետ տեղափոխվել Հայաստան: նա պատմում է ապրիլյան քառօրյա պատերազմի մասին, թե ինչպես էին մարդիկ աջակցում ու օգնություն ուղարկում Ղարաբաղում գտնվող զինվորներին ու մարդկանց: Նա խոսում է պատերազմի վետերանների ու քառօրյայի ժամանակ նրանց ունեցած մեծ ներդրման մասին: Ապա Դավիթի ընկերը՝ Հայկ Միրզոյանը, պատմում է շփման գծում իր ունեցած փորձառության և իր ընկերոջը կորցնելու մասին: Ըստ Հայկի՝ դա նրան ստիպեց խորանալ երաժշտության մեջ ու ավելի լուրջ զբաղվել այդ գործով: 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 09:34 «Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար Այսօր, 09:32 «Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը նախկինների ժամանակ էր Այսօր, 09:27 «Հրապարակ». Ջահերով երթն այս տարի զիջում էր նախորդ տարիներին Այսօր, 09:25 «Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ Այսօր, 09:24 «Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը Այսօր, 09:22 «Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը Այսօր, 09:20 «Փաստ». Արևմո՞ւտքն էլ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից Այսօր, 09:18 «Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տվել պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և հաղթել դատարանում Այսօր, 09:15 «Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին 24/04/2024 23:44 Նժդեհը ականավոր գործիչ է, կանխել է Սյունիքի մարզի անջատումն ու պաշտպանել հայ ժողովրդին Ցեղասպանությունից հետո. Եղիշե Կիրակոսյանի ամբողջական ելույթը Արդարադատության միջազգային դատարանում (Տեսանյութ) 24/04/2024 22:40 Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Իրավապաշտպան 24/04/2024 22:30 Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվի 24/04/2024 22:21 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Սուրեն Սարգսյանն ու Վարուժան Գեղամյանն են 24/04/2024 22:11 Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել 24/04/2024 21:56 2018-ին մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 24/04/2024 21:37 Տավուշում տեղի ունեցողից արցախցիների մոտ դեժավյու է․ Մետաքսե Հակոբյան 24/04/2024 21:21 Անահիտ Մանասյանն էլ հարցազրույց տվեց բրիտանական լրատվամիջոցներին 24/04/2024 21:03 «Քայլ արա, մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները կամա, թե ակամա՝ դարձան այս պետության գերեզմանափորը 24/04/2024 20:48 Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին «Բևեռի» ցուցարարներին 24/04/2024 20:31 ՀՀ Երկրորդ նախագահը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը (Տեսանյութ) 24/04/2024 20:18 Համերաշխություն ենք հայտնում հայկական ազգային-պետական շահերի պահպանման համար մեր հայրենակիցների պայքարին․ «Ջենեսիս Արմենիա» 24/04/2024 20:04 Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» 24/04/2024 19:50 Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ, հանցագործություն է, ցեղասպանի իրավահաջորդների կողմից դրա ժխտումը` առնվազն հանցակցություն․ Վիգեն Սարգսյան 24/04/2024 19:39 «Նա մտքում նպատակ ունի՝ վարկաբեկել Ցեղասպանության հիշողությունը, ինչն էլ փորձում էր խորամանկ ձևով արտահայտել»․ Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի «ուղերձի» մասին 24/04/2024 19:24 «Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». ԲՀԿ անդամները Ծիծեռնակաբերդում էին՝ հարգելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը 24/04/2024 19:09 Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան 24/04/2024 18:55 Վիրահայերը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացրել 24/04/2024 18:40 Հրդեհ Կամո գյուղում 24/04/2024 18:30 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի 24/04/2024 18:19 Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարում պատարագ է մատուցվել, կատարվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների փառաբանության կարգ 24/04/2024 18:04 Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը (Լուսանկարներ) 24/04/2024 17:52 «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան 24/04/2024 17:41 Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (Լուսանկարներ) 24/04/2024 17:29 Երբ մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ինչ ունենք անելու, որ պիտի անենք․ Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան 24/04/2024 17:21 Կյանքից հեռացել է 1995-2006 թթ. Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը 24/04/2024 17:12 Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին 24/04/2024 17:03 Էականը սյունը չէ, այլ որ մյուս կողում կան օկուպացված տարածքներ․ հիմա Ադրբեջանից պահանջո՞ւմ ենք, որ դուրս գա այդտեղից, թե՞ ոչ․ Մարուքյան 24/04/2024 16:51 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ 24/04/2024 16:49 Պաշտոնական Անկարան հերթական անգամ ժխտել է Ցեղասպանության իրողությունը՝ անդրադառնալով Թրամփի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը 24/04/2024 16:46 Դիարբեքիրի փաստաբանների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 24/04/2024 16:38 «Կան ոչ միասնական մոտեցումներ». Սերժ Սարգսյանի պատասխանը, թե ինչու ընդդիմությանը չի հաջողվում հեռացնել իշխանությանը 24/04/2024 16:30 Արդյոք սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է. այս պրոցեսը Հայաստանին չի տանելու խաղաղության. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) 24/04/2024 16:29 Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան 24/04/2024 16:24 Երթ՝ ի զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին 24/04/2024 16:07 «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը 24/04/2024 16:00 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 24/04/2024 15:56 Երբ գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ի՞նչ ունենք անելու, որ պիտի անենք՝ գալիքի ակնկալիքով 24/04/2024 15:44 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 24/04/2024 15:36 Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 24/04/2024 15:24 Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ կատարվեն. Ալիևի ներկայացուցիչ 24/04/2024 15:10 Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում 24/04/2024 15:04 Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում, ոգին անկոտրում է. Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին 24/04/2024 15:01 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 24/04/2024 14:53 Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Քոչարյան 24/04/2024 14:49 Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ 24/04/2024 14:42 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 24/04/2024 14:28 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 24/04/2024 14:14 Չկա որևէ առանձին վերցրած պաշտոնյա, որն իրավունք ունի որոշելու, թե որն է ՀՀ սահմանը. Ավետիք Չալաբյան 24/04/2024 14:10 «Նիկո՛լ, ցեղասպան». Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին այսպես դիմավորեցին. նա ժպտում էր (Տեսանյութ) 24/04/2024 13:55 Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա․ Բագրատյան 24/04/2024 13:40 Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ 24/04/2024 13:35 Պաշտպանության նախարար Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին 24/04/2024 13:21 Անհնար է ճնշել քաղաքացու արդար զայրույթը և կասեցնել ձևավորվող հակազդեցությունը. Հայտարարություն` Տավուշից 24/04/2024 13:17 Հիշողություն չդառնալու համար հիշել է պետք՝ սխալն էլ, տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ. Նազենի Հովհաննիսյան 24/04/2024 13:09 «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան 24/04/2024 13:03 Այս ոճիրը չունի ոչ մի արդարացում, և մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսևորում. Ալեն Սիմոնյան 24/04/2024 13:00 ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 24/04/2024 12:57 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը՝ Հայաստանի մասին 24/04/2024 12:55 «Հատել է բոլոր կարմիր գծերը». Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ կապված` Մոսկվան հարցում կուղարկի Երևանին 24/04/2024 12:50 Մինչ հայության մի հատվածը ցնծում է պետության տարածքը կրճատող ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ 24/04/2024 12:44 Բեյրութում Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը (Տեսանյութ) 24/04/2024 12:42 ԱՄՆ դեսպանը հրգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 24/04/2024 12:39 Եթե Թուրքիան պատժված լիներ, չէր համարձակվի այսօր ահաբեկչական արարքներ կատարել Սիրիայի դեմ. ՀՀ-ում Սիրիայի դեսպան 24/04/2024 12:33 Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ Վահագն Խաչատուրյան 24/04/2024 12:29 Իշխանությունը քաղաքական նկատառումներով՝ Սուրենին պարզապես զրկել է ազատությունից. Պատգամավորները ՁՊՎ-ում տեսակցել են քաղաքագետին 24/04/2024 12:19 «Այլևս երբեք»․ ՀՀ-ում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 24/04/2024 12:01 Տավուշում որևէ դիրք չի հանձնվել. Պաշտպանության փոխնախարար 24/04/2024 11:58 ՄԻՊ աշխատակիցներն այցելել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին (Տեսանյութ) 24/04/2024 11:55 Պայքարը շարունակվում է. գնդապետ Մախսուդյանը` հիվանդանոցից 24/04/2024 11:50 Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель» բեռնատարը. ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի 24/04/2024 11:47 Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշական է և ապացուցում է, որ ցավի հետ մեկտեղ պետք է վերածնվել. Տիգրան Ավինյան 24/04/2024 11:42 Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ․ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին 24/04/2024 11:39 Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության իր ժխտողական քաղաքականությունը՝ օրինակ ծառայելով Ադրբեջանի համար. «Գեղարդ» հիմնադրամ 24/04/2024 11:29 Բելգիայի ԱԳ նախարարի մասնակացությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում 24/04/2024 11:25 Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել 24/04/2024 11:22 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն 24/04/2024 11:13 Այսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Ֆրանսիայի դեսպան 24/04/2024 11:07 Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը 24/04/2024 11:03 Փաշինյանի ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը․ Թյուրքագետ 24/04/2024 11:00 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ Շվեյցարացի պատգամավոր 24/04/2024 10:58 Հացադուլից հետո հորս պահման պայմանները խստացվել են․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ CNN-ին 24/04/2024 10:55 Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Հայոց ցեղասպանության օրվա առթիվ` Հայաստանի ղեկավարի կողմից. Թուրքագետ 24/04/2024 10:51 Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա (Տեսանյութ) 24/04/2024 10:48 Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ՀՀ ԱԳՆ 24/04/2024 10:44 Այս պահին Սրբազանին ուղղված յուրաքանչյուր հարված իրականում մեր երկրի ու ժողովրդի ապագան է վնասում. Հրանտ Մելիք-Շահնազարյան 24/04/2024 10:40 Առաջին սահմանային սյունը տեղադրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին, սա ևս մեկ քայլ է դեպի խաղաղություն․ Ադրբեջանում Գերմանիայի դեսպան 24/04/2024 10:32 Մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան 24/04/2024 10:29 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը 24/04/2024 10:26 Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ պատգամավոր

Տվյալ բաժնի վերջին նյութերը