06/11/2017 18:46
ԶԼՄ. Տեխասում հրաձգության զոհերի թվում են հղի մի կին ու նրա երեք երեխաները
Սազերլենդ-Սփրինգսի բապտիստական եկեղեցում իրականացված հրաձգության ժամանակ հղի կին Է զոհվել, հայտնել է РИА Новости-ն հղում անելով Daily Mirror-ին:
Հրատարակության տվյալներով՝ կինը հղիության ութերորդ ամսում էր: Նրա հինգ երեխաներից երեքը, որոնք նրա հետ միասին գտնվում էին եկեղեցում, նույնպես զոհվել են:
Զինված տղամարդը (նախնական տվյալներով՝ 26-ամյա Դևիդ Քելլին) բապտիստական եկեղեցու ծխականներին գնդակահարել է ինքնաձիգ հրացանից՝ եկեղեցում կիրակնօրյա արարողության ժամանակ:
Զոհվել է 26 մարդ, եկեղեցու ներսում գտել են 23 մարմին, երկուսը՝ շենքից դուրս, տուժածներից ևս մեկը մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին: Իշխանությունները նախազգուշացնում են, որ զոհվածների թիվը կարող Է աճել: Ամենատարեց զոհը 72 տարեկան էր, ամենաերիտասարդը՝ հինգ: