06/11/2017 11:37
Աֆղանստանի արևելքում թալիբների խումբն իր դաշտային հրամանատարի հետ ոչնչացվել է
«Թալիբան» շարժման առնվազն 4 զինյալ է զոհվել Աֆղանստանի արևլքում՝ Պակտիյա նահանգում, անօդաչու թռչող սարքի հարվածից: Նրանց թվում կա նաև մեկ դաշտային հրամանատար, փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով «Սինհուա» գործակալությանը:
«Մուլա Ֆարուքը եղել է Պակտիյա նահանգի Գարդեզ քաղաքի վարչական կենտրոնում թալիբների խմբի դաշտային հրամանատարը: Նրա մահը Հոսթ, Պակտիյա և Պակտիկա նահանգների զինյալների համար կարող է լուրջ հարված լինել », - տեղական իշխանությունների ներկայացուցչի խոսքերն է ներկայացնում գործակալությունը:
Նաև հաղորդվում է, որ շաբաթ Նանգանհար նահանգում «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) խմբավորման 15 զինյալի ոչնչացման մասին: Հարվածը հասցրել են ՆԱՏՕ ուժերի անօդաչուները:
Հոկտեմբերի 22-ին Աֆղանստանի անվտանգության ուժերը հայտարարեցին, որ Գիլմենդի գործողության ժամանակ թալիբների 9 դաշտային հրամանատարի են սպանել: