07/11/2017 10:06
«Բիլայն»-ը պատրաստվում է գնել «Ռոստելեկոմ». «Իրատես»
«Իրատես»-ի տեղեկություններով՝ «Բիլայն» ընկերությունը պատրաստվում է գնել «Ռոստելեկոմ»-ը:
«Այս գործարքը, թերևս, սովորական կարող է թվալ, եթե չլիներ մի շատ կարևոր նրբերանգ. Հայաստանի «Ռոստելեկոմի» իրական և հիմնական սեփականատերերից մեկը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն է։ Իսկ իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այս գործարքի հիմքում ակնհայտորեն առկա է ինչպես պետական բարձր պաշտոնյայի և միաժամանակ սեփականատիրոջ շահերի համընկնում, այնպես էլ, չի բացառվում, որ կարող են առաջանալ կոռուպցիոն ռիսկեր», - գրել է թերթը։