11/11/2017 13:07
Իջևանի դենդրոպարկի սեքվոյաները վնասված են. ծրագրում են համալրել. Լուսանկարներ
Իջևանի դենդրոպարկում, որտեղ կա երեք սեքվոյա, վնասված են։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Իջևանի դենդրոպարկի տնօրեն Մեխակ Սայադյանն ասաց, որ այցելուները եկել, ձեռք են տվել ծառի կեղևն ու վնասել այն։
Նկատենք, որ ծառի կեղևը փափուկ է, և մարդիկ ուսումնասիրելու համար ձեռք են տալիս, վնասում այն։ Տնօրենն ասաց, որ մտադիր են ցանցապատել ծառը և դենդրոպարկը համալրել նոր սեքվոյաներով։
Իջևանի դենդրոպարկում կա 600-ից ավելի տարբեր ծագման ծառատեսակ։
Դենդրոպարկից Aysor.am-ի ռեպորտաժը՝ ավելի ուշ։