11/11/2017 14:31
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ավիահարված է հասցրել Եմենի ՊՆ-ի ուղղությամբ
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ավիահարված է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայում Պաշտպանության նախարարության շենքին, 10 մարդ է տուժել, փոխանցում է РИА Новости-ն:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Ավիահարվածի հետևանքով քանդվել է շրջակայքում գտնվող 7 բնակելի տուն: Տեղի բնակչությունը տարհանվել է:
Օրեր առաջ արաբական կոալիցիայի հրամանատարությունը փակել է Եմենի ցամաքային, օդային և ծովային ճանապարհները Էր-Ռիադի ուղղությամբ հրթիռ արձակելուց հետո: