13/11/2017 15:58
Վրաստանի վարչապետը հայտարարել է կառավարությունում կադրային վերադասավորումների մասին
Վրաստանի կառավարության ղեկավար Գեորգի Կվիրիկաշվիլին հայտնել է էներգետիկայի, շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության, սպորտի և երիտասարդության, փորձաշրջանի և դատավճիռների իրագործման նախարարությունների վերացման մասին: Դրանք կներառվեն էկոնոմիկայի, գյուղատնտեսության, մշակույթի և արդարադատության նախարարությունների կառուցվածքում:
Բացի դրանից՝ ՆԳՆ ղեկավարի փոխվարչապետի պաշտոնը կզբաղեցնի էկոնոմիկայի նախկին նախարար Գեորգի Գախարիան, իսկ էկոնոմիկայի նախարարությունը կգլխավորի փոխվարչապետ, ֆինանսների նախկին նախարար Դմիտրի Կումսիշվիլին, փոխանցում է «Интерфакс»-ը: Ֆինանսների նախարարի պաշտոնում ներկայացվել է «Վրացական երկաթուղի» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Մամուկա Բախտաձեի, իսկ կրթության և գիտության նախարարի պաշտոնում՝ Թբիլիսիի պետական համալսարանի պռոռեկտոր Միխաիլ Չխենկելիի թեկնածությունը:
Կվիրիկաշվիլիի խոսքով՝ ՆԳՆ-ից կանջատվի Արտակարգ իրավիճակների վերահսկողության գործակալությունը, որը կմիանա կառավարությանը կից գործող Անվտանգության և ճգնաժամերի վերահսկողության խորհրդին: Այդպիսով Արտակարգ իրավիճակների վերահսկողության կենտրոն կստեղծվի: