Բերքաբեր. պատերազմին «չենթարկվող» սահմանային ձկնորսությունը (Լուսանկարներ, տեսանյութ)

13/11/2017 16:07

Բերքաբեր. պատերազմին «չենթարկվող» սահմանային ձկնորսությունը (Լուսանկարներ, տեսանյութ)


Ջրային ավազաններով, առավել ևս ջրային սահմաններով աչքի չընկնող Հայաստանի Հանրապետության համար Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղն առանձնահատուկ է. հայ-ադրբեջանական սահմանն այստեղ ջրով է գծված:

«Ջրբաժանային» Ջողազ ջրամբարի կառուցումը, խորհրդային տարիներին` 1970-ականներին է սկսվել:

Որոշվել է հայկական Բերքաբեր (այդ տարիներին Ջողազ) և ադրբեջանական Մազամ գյուղերի միջև եղած տարածությունն օգտագործել շրջանի ոռոգման հարցերը լուծելու նպատակով ու կառուցել արհեստական ջրամբար:

Ջողազը հայ ու ադրբեջանցի աշխատողները միասին են կառուցել ու հակամարտությունից հետո միասին էլ զրկվել ջրամբարից օգտվելու հնարավորությունից: 

Արդյունքում` բազմաթիվ ռեսուրսների ծախսով ու ջանքերով կառուցված ջրամբարն այդպես էլ մնացել է պատերազմի մեջտեղում, չօգտագործվող, «ոչ ձեզ, ոչ մեզ» սկզբունքով: Ջողազի մի ափին մնացել է հայկական գյուղը, դիմացի ափին` Ադրբեջանը: 


Ջողազի ջրամբարը` դիմացն Ադրբեջանի տարածքում գտնվող Գավազան լեռը


Ջողազը Բերքաբերի բնակչի պատշգամբից, դիմացն` Ադրբեջանի Հանրապետության տարածքն է


Պղտոր ջրի ձուկը

Կառուցումից որոշ ժամանակ անց որոշվել է ջրամբարում նաև ձկներ բուծել: Բացի այն, որ այստեղ լցվող գետերի հետ Ջողազում հայտնվում էր կողակ և բեղլու, 80-ականներին լիճ է լցվել նաև կարպ, սազան, ասում են` նաև կարմրախայտ:

Հակամարտության սրումից հետո, սակայն, ձկնորսությունը Ջողազում խիստ վտանգավոր զբաղմունք է դարձել: Որոշ տարիների վտանգավոր էր մոտենալ նույնիսկ ափին: Սակայն, քանի որ ձկնորսությունը գյուղացիներից շատերի համար եկամտի միակ միջոցն էր, լճին չմոտենալու արգելքը հանվեց հենց գյուղացիների կողմից` «ինչ լինի` լինի» սկզբունքով:

Հակամարտության` ոչ ասացվածքային «պղտորած ջրում», գյուղացին պետք է պահեր իր ընտանիքն ու այդ ջրից որսար իր բաժին ձուկը:

Այսօր երկու կողմից էլ ջրամբար մտնող ձկնորսները գիտեն` իրենք հակառակորդի դիրքերի ուղիղ նշանառության տակ են: Միմյանց ձկնորսների վրա չկրակելը երաշխավորվում է երկու կողմերի լուռ, երբեք չպայմանավորված համաձայնությամբ, որն, իհարկե, նաև խախտվում է:

Ձկնորսները

Բերքաբերցի ձկնորս Աղասի Թամրազյանը վիրավորվել է այդ չգրված համաձայնության խախտումներից մեկի ժամանակ:
2014թ.-ին երկու ոտքերն էլ վնասվել են հակառակորդի կրակոցից: Ասում են` ձկնորսությամբ 20 տարուց ավելի է զբաղվել: Այսօր, սակայն, Բերքաբերում չէ: Ռուսաստան է մեկնել` սեզոնային աշխատանքի:

Փոխարենը Բերքաբերում Սերյոժային ենք հանդիպում:

«Ստաժավոր ձկնորս է»,- ասում են գյուղացիները:

«Ինձանից ի՞նչ ձկնորս, նենց, զբաղմունք է էլի, ինձանից փորձառուները կան»,- հակադարձում է:

Հարցնում ենք` «Ո՞նց եք անում, ո՞նց մտնում Ջողազը, չե՞ք վախենում»:

«Դե մի օր, որ մեռնենք` էլ չենք անի», - ծիծաղում է:

Խնդիրների վերաբերյալ խոսելիս ասում է` կրակոցը մի կողմ, այս հարցում ամենակարևորն իրացման հարցը լուծելն է:
Լինում է վտանգի տակ ձուկը բռնում են, բերում` առնող չկա:

«Լցնում ենք ավտոն ընկնում դռնեդուռ` գյուղում, կողքի գյուղերում, Իջևանում: Մեկ-մեկ դռանը կանգնում գոռում ես` ձուկ եմ ծախում, ասում են` լավ ես անում, բայց մեզ պետք չի ու բռնածը փչանում, գնում ա: Ձուկը երկար չես պահի, պիտի շուտ վաճառես», - ասում է Սերյոժան:



Նրա խոսքով` ջրամբար մտնում են ինքնաշեն նավակներով, հետները ցանց ու կառթ վերցնում:

«Նավակը կառոբկեք են, կպցնում ենք իրար` գնում: Հենա լճի ափին կա, կարաք գնաք նայեք», - ասում է ու հրաժեշտ տալիս:

Տղամարդն ու ծովը

Ջրամբարին ամենամոտ տնից երեք տղամարդ է իջնում: Քաղաքացիական հագուստովը ձկնորս Ռուբիկն է, զինվորականը` նրա որդին. Ռուբիկը ջրամբար է իջնում` ձուկ բռնելու, որդին` դիրք` ծառայության:

Հեռվից երկու պետությունների սահմանին ձուկ որսացող տղամարդն առաջինը «հեմինգուեյական» մոտիվներ է հիշեցնում:  

Բայց ձկնորսը ծերունի չէ` միջին տարիքի տղամարդ է, ում արտաքինին մի քանի տարի է ավելացրել ընտանիքի, սահմանի, կռվի մեջ ապրելու հոգսը:



Ու տպավորություն է, որ տղամարդը մեր ու հակառակորդի դիրքերի մեջտեղում ոչ միայն ու ոչ այնքան ձուկ է որսում, որքան սեփական աշխատանքով ապրելու իր իրավունքը. որսում է իր բաժին խաղաղությունը:

Իրար կցմցած արկղերով «խցկվում» է պատերազմի ամենակենտրոնն ու վտանգելով կյանքը` պայքարում ապրելու իր իրավունքի համար:

Ձկների իրացման տարբերակները

Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբերում գյուղացիներին աջակցելու մի շարք ծրագրեր է իրականացնում «Սահման» հասարակական կազմակերպությունը:

Ընտանիքներին ջերմոցների, մեղվի փեթակների տրամադրումից, գյուղի երեխաների համար խմբակների ստեղծումից ու ֆինանասավորողներին դեպի գյուղ գրավելուց բացի կազմակերպությունը փորձում է լուծել նաև ձկների իրացման հարցը:

«Գյուղում ունենք մի փորձառու ձկնորս, ով, օրինակ, դիմել է մեզ ու նշել, որ եթե ունենա փոքրիկ ջրավազան, կկարողանա որսացած ձկները որոշ ժամանակով, մինչև իրացնելն այդտեղ պահել, որպեսզի չփչանան», - ասում է «Սահման» ՀԿ ծրագրերի պատասխանատու և համահիմնադիր Անահիտ Նազարյանը:

Այդ ջրավազանի կառուցման համար արդեն գտնվել է նաև հովանավոր, միակ խոչընդոտը ջրի խնդիրն է. Բերքաբերում մինչ օրս նույնիսկ բնակելի տներն ապահովված չեն ջրամատակարարմամբ:

Ձկների «կիրառման» մյուս տարբերակը դրանք չորացնելն է: Այս հարցով «Սահման» ՀԿ-ին դիմել է մեկ այլ բերքաբերցի երիտասարդ:

«Նա չորացնելու միտքն առաջարկել էր ու մենք նրան ֆինանսավորեցինք, տրամադրեցինք չորացման համար անհրաժեշտ սարքավորումներ, որոնք ապահովում են փոքր արտադրական ծավալ: Այստեղ խնդիրն այն է, որ ամեն ձուկ չէ հնարավոր չորացնել: Այսօր այդ երիտասարդը գարեջրի համար է փոքրիկ ձկներ չորացնում, ջերկիներ է ստանում, վակուումային փաթեթավորում է կատարում», - ասում է Անահիտ Նազարյանը:

«Սահման» ՀԿ-ի համահիմնադրի խոսքով, թեև արտադրական ծավալները դեռևս մեծ չեն, բայց բերքաբերցի երիտասարդի արտադրանքն արդեն վաճառվում է Իջևանի մի քանի խանութներում, ինչպես նաև հարակից, ճանապարհամերձ գարեջրատներում: 

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:55 Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Այսօր, 19:40 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար Այսօր, 19:17 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Այսօր, 19:05 Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է՝ «Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղ»․ ՀՀ վարչապետի աշխատակազմը «երկուսուկես» գյուղի մասին էր պնդում Այսօր, 18:50 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արգելել է Ռուսաստանի «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան Այսօր, 18:35 Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտու․ Վարուժան Գեղամյան Այսօր, 18:20 Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Այսօր, 18:05 Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Այսօր, 17:50 ԵՄ փոխդեսպանին են ներկայացվել ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և քաղհալածյալների գործերը Այսօր, 17:37 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ Այսօր, 17:27 ՀՀ և Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով․ ԱԳՆ Այսօր, 17:14 Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանցին ու Ոսկեպարին, բայց լինելու է սահմանազատված պետական սահման, Ադրբեջանը ստանալու է «իրեն պատկանող» երկուսուկես գյուղ․ ՀՀ վարչապետի աշխատակազմ Այսօր, 17:03 Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել․ «Հրապարակ» Այսօր, 16:49 Ուշ, թե շուտ՝ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին, ու այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի փաստաբաններ Այսօր, 16:44 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq Այսօր, 16:38 Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Այսօր, 16:31 Պուտին-Ալիև բանակցություններ տեղի կունենան Մոսկվայում Այսօր, 16:22 Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ արտագաղթել ցանկացողների 35%-ը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում է ՌԴ-ն. Արցախի ՄԻՊ Այսօր, 16:18 Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների կողմից ՀՀ-ի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը Այսօր, 16:06 Փողոցային ճիշտ պայքար և լայն կոնսոլիդացիա ապահովելու պարագայում շատ կարճ ժամանակում հնարավոր է ամեն ինչ տանել իշխանափոխության. Անանյան (Տեսանյութ) Այսօր, 16:01 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին Այսօր, 15:58 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից Այսօր, 15:49 ՔԿ-ն հերքում է․ Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները բացարձակ մտացածին են Այսօր, 15:42 Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին Այսօր, 15:36 Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով Այսօր, 15:34 «Ուիգմոր»-ի անձնակազմից որեւէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը Այսօր, 15:27 Ինչքան էլ տարբեր ազատական հայացքներ կրող մարդիկ լինեն՝ ճղրտած շալվարներով և հետ սանրած մազերով, եվրոպական հայացքներով, դրանից ՀՀ անվտանգությունը չի շահելու. Զաքարյան (Տեսանյութ) Այսօր, 15:23 Մի՛ շտապեք թաղել հույսը, մի՛ կասկածեք իմ ու մեր հավատքին. սա է ՀՀ-ի և ՌԴ-ի ապագայի երաշխիքը. Զատուլինի պատասխանը՝ Մանուկյանին Այսօր, 15:16 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Այսօր, 15:14 Առերևույթ խոշտանգման դեպքով, փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ն արագ արձագանքման այց է կատարել Այսօր, 15:12 G7-ը Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների հետագա կարգավորման կոչ է անում Այսօր, 15:07 «Ինձ ճիշտ հասկացեք՝ կոչեր շատ են եղել, բայց ինչ-որ մեկին չեմ ֆիքսել, որ ասի՝ Արարատ Միրզոյանին պետք է սպանել». Միրզոյանի անվտանգության պետը ցուցմունք տվեց Այսօր, 15:00 «Տնօրենը դպրոցում բիզնեսով է զբաղված, առևտուր է անում. դրա մասին բարձրաձայնել եմ ու դարձել եմ իր աչքի գրողը». ծնողը՝ Զովունիի դպրոցի տնօրենի մասին Այսօր, 14:57 Նա իր ադեկվատությունը կորցրել է, բայց պետք է ներողություն խնդրի ինձ զրպարտելու համար. Շահվերդյանին սպառնացողը դերասան «Պոնչոն» է Այսօր, 14:52 Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել. Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ) Այսօր, 14:47 Հայաստանն ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով Այսօր, 14:41 Հայաստանն ամենաշատ օգուտն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ Լավրով Այսօր, 14:33 Լավրով. ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Հայաստանը Ռուսաստանից անջատելու գործողությունները «լկտի» և «անամոթ» են Այսօր, 14:29 Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրով Այսօր, 14:23 ԱԺ այցելած Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Տիգրան Պարսիլյանը Այսօր, 14:11 Արցախ վերդառնալու շանս կա, բայց ոչ արագ. Բեգլարյան Այսօր, 14:00 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Այսօր, 13:48 Ասում էին՝ «տեսնենք պուլսը աշխատում ա՞, եթե աշխատում ա՝ պտի սպանենք, մորթենք». դատարանում ցուցմունք տվեց Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատողը Այսօր, 13:43 Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին Այսօր, 13:40 Ես միայն աղոթում էի, որ ճակատագրի կրկնություն չլինի, որ եղբորս տղաները մեր պես անհայր չմեծանան (Mediahub.am) Այսօր, 13:25 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին Այսօր, 13:13 Միշտ ասում էր՝ ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ. Համո Սահյանի որդին՝ հոր մասին Այսօր, 13:05 Սյունիքում տղամարդիկ ալկոհոլ են օգտագործել, հետո վիճել, մեկը սպանել է մյուսին, ապա դիակը այրել և թաղել իր այգում Այսօր, 12:54 ԱՆ-ն հայտնել է, թե որ ծառայություններն են ՀՀ-ում ամբողջ բնակչության համար պետպատվերով Այսօր, 12:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Այսօր, 12:45 Զովունու դպրոցի փոխտնօրենը հոգեբանական ճնշումներ է գործադրում 7-րդ դասարանի աշակերտուհու վրա (Aravot) Այսօր, 12:40 Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում Այսօր, 12:31 Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը Հ. Թումանյանի հոբելյանական տարվան նվիրված իր գարնանային համերգաշրջանը կամփոփի մայիսի 15-ին Այսօր, 12:17 «Արմավիր» ՔԿՀ-ում խցերից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող այլ իրեր Այսօր, 12:06 Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել Այսօր, 12:01 Պուտինին վստահում է հարցված ռուսաստանցիների 82%-ը Այսօր, 11:58 Մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն Այսօր, 11:56 Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է. Թովմասյան Այսօր, 11:53 Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Այսօր, 11:47 Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 11:43 Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին Այսօր, 11:37 Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորելու կարևոր ռազմավարական առաքելությունը. Բադասյան Այսօր, 11:34 Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել է հինգ փաթեթ` մարիխուանայի նմանվող, դեղնականաչավուն չորացված բուսական զանգվածներով Այսօր, 11:26 Իրանական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են Թավրիզում հայտնված իսրայելական ԱԹՍ-ները. կասկած չկա, որ դրանք արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքից Այսօր, 11:20 Հիմա փորձի համար ժամը 4-ին գանք այստեղ, էլի արկղերը դրված են լինելու. Քաղաքապետարանի հերթական շրջայցը՝ փողոցային առևտուրը կանխելու համար (Տեսանյութ) Այսօր, 11:10 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում․ ՀՀ ՄԻՊ Այսօր, 11:08 Աքորի գյուղում պահեստ է հրդեհվել Այսօր, 11:06 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Այսօր, 11:04 Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները Այսօր, 11:00 Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 10:57 Արդյո՞ք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Այսօր, 10:55 Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար Այսօր, 10:38 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում` ապրիլի 22-ին և 23-ին Այսօր, 10:36 Կոտայքի Աղավնաձոր բնակավայրին հարող 1 հա հողամասը վերադարձվել է ՀՀ-ին Այսօր, 10:28 Փաշինյանի վերջին այցը Տավուշ նպատակ ուներ «սրբագրելու» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. Աբրահամյան Այսօր, 10:16 «Եթե գոյաբանական մարտահրավերների առջեւ կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաեւ հրթիռները «զննելու» համար»․ Ի՞նչ է առաջարկում Տոնոյանը Փաշինյանին Այսօր, 10:09 Լարսը բաց է, բայց ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:02 «Ժողովուրդ». «Գործ տալու» համար ստեղծված էլեկտրոնային համակարգի ծառայության վճարը կազմել է 46 մլն 236 հազար դրամ Այսօր, 10:01 «Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը Այսօր, 09:55 «Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է Այսօր, 09:50 «Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները Այսօր, 09:47 «Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին Այսօր, 09:46 «Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել Այսօր, 09:38 «Ժողովուրդ». ՀՀ-ում դպրոցներ, իհարկե, կառուցվում-վերանորոգվում են, սակայն նաև փակվում են, լուծարվում և շենքերը՝ վաճառվում 18/04/2024 22:54 Մուկոզիտ. Ինչպես բուժել բերանի խոցերը 18/04/2024 22:40 Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացում 18/04/2024 22:23 Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում․ վարորդը դիմել է փախուստի 18/04/2024 22:12 Ավտոտնակ է այրվել Տիգրան Մեծի պողոտայում 18/04/2024 22:06 Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում․ ջերմահարվել են ծառեր, կրակի մարմանը ներգրավվել են անտառտնտեսության աշխատակիցները 18/04/2024 21:56 Ջո Բայդենը հայտարարել է, որ իր քեռին մարդակերների զոհ է դարձել Նոր Գվինեայում 18/04/2024 21:39 ՔՊ-ի նիստ էր․ մասնակիցների հարցերին պատասխանել է Արմեն Գրիգորյանը 18/04/2024 21:18 Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից 18/04/2024 21:10 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան 18/04/2024 20:55 Բրիտանիայում հայտարարել են, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վտանգ է ներկայացնում իրենց համար 18/04/2024 20:40 Հակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆ 18/04/2024 20:28 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում է 18/04/2024 20:14 Ադրբեջանը ոչնչացնում է հայկական պատմական հետքն օկուպացված Արցախում․ քանդել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ «Կանաչ ժամը» 18/04/2024 20:01 Իզոսերոլոգիական հետազոտություններ․ Որ դեպքերում են արվում և ինչով են կարևոր 18/04/2024 19:48 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայի հյուսիսում

Տվյալ բաժնի վերջին նյութերը