14/11/2017 12:44
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է
Այսօր «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Թելման Ալավերդյանը հայտնաբերվել է։
Aysor.am-ի հետ զրույցում ՀՀ ՀՀ ԱՆ քրեակատորաղական վարչության լրատվական վարչության պետ Գոռ Ղլեչյանն ասաց, որ կալանավորը հայտնաբերվել է իրավապահ մարմինների կողմից՝ Արմավիրի մարզում։
«ՀՀ ոստիկանության և քրեակատարողական ծառայության աշխատակիցների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կալանավորը Արմավիրի մարզից հայտնաբերվել ու բերման է ենթարկվել», - նշեց Գոռ Ղլեչյանը։
Հիշեցնենք, որ այսօր` ժամը 05:30-ի սահմաններում, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից փախուստի էր դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, 1987թ. ծնված ԹԵլման Արշակի Ալավերդյանը։
Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3 մասի 1 կետով, 329 հոդվածի 1 մասով և 324 հոդվածի 1 մասով: