14/11/2017 17:25
Բողոքող ուսանողներին 45 հազար դրամ են տվել, 4 հատ պիցցա, սրճարանում փակել են հաշիվը, մեկ էլ 2 բուլկի ու 1 հյութ
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ, ուսանող Վահան Կոստանյանը պատասխանել է պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հայտարարությանը, թե ուսանողների բողոքի պատճառը «Սորոս» հիմնադրամից ստացված գրանտն է:
«OSF-ի դեմ ոչինչ չունենալով` պիտի նշեմ, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը որևէ ֆինանսական աջակցություն չի ստացել։ 45 հազար դրամ մեր մի քանի ընկերներ են հավաքել (39 հազար տվել ենք սթիքերներին, 6000-ը` բանեռին), մի անգամ 4 հատ պիցցա է հյուրասիրել Հովհաննես Հովհաննիսյանը, մի անգամ էլ սրճարանում մեր հաշիվը` 3000 դրամ, ադմինիստրացիան է փակել։ Հա մոռացա` Դավոյին երեկ խանութում երկու բուլկի ու մի հյութ է վաճառողուհին տվել ու գումարը չի վերցրել։
Հայկ Բաբուխանյանին խորհուրդ կտամ սեփական ֆրակցիայում գտնվող չոլկայով պատգամավորների շրջանակում վհուկների որս կազմակերպել, ու ֆոնդի հետ կապ ունեցող անձանց կգտնի»,- գրել է Վահան Կոստանյանը: