14/11/2017 13:13
Արմեն Ջիգարխանյանն իր նոր տանն էկսկուրսիա է կազմակերպել
Հայտնի է դարձել, որ դերասանի ընկերները լուծել են դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի բնակարանային հարցը։ Նրանք գումար են հավաքել և Մոսկվայի հայ գործարարնրի ջանքերով ձեռք բերել 3-սենյականոց բնակարան՝ Ջիգարխանյանի թատրոնից ոչ հեռու։ Ջիգարխանյանը Բորիսովի հետ էքսկուրսիա է անցկացրել նոր տանը։ Արմեն Ջիգարխանյանը հյուր է կանչել լրագրող, հեռուստահաղորդավար Դմիտրի Բորիսովին, վերջինս էլ որոշել է ցույց տալ Ջիգարխանանի բնակարանը «Թող խոսեն» ծրագրի եթերում։
Արմեն Ջիգարխանյանը կրկին անդրադարձել է կնոջ հետ խրթին հարաբերությունների թեմային։ Նա տվել է տեղի ունեցած իրադարձությունների ընդհանուր գնահատական։ Դերասանի խոսքով՝ ինքը Վիտալիայից ստացել է միայն դավաճանություն։