14/11/2017 12:36
ԱՄՆ-ը հրապարակել է Կորեայի ափերի մոտ երեք ավիակիրների հայտնվելու տեսանյութը
ԱՄՆ-ի երեք ավիակիրներ մտել են Հարավային Կորեայի առափնյա գոտի՝ մասնակցելու համատեղ վարժանքներին: Տեսանյութը, որում ցուցադրված են համատեղ վարժանքները, հրապարակված է YouTube-ում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ալիքում, հայտնում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնել է Ռյոնհապ գործակալությունը, Սեուլն առաջին անգամ է զորավարժություններ անցկացնում «Ռոնալդ Ռեյգան», «Նիմից» և «Թեոդոր Ռուզվելտ» երեք ավիակիրների մասնակցությամբ: Ռազմանավերին ուղեկցում են տասից ավելի նավեր, ներառյալ Sejong the Great և the Seoae Yu Seong-ryong Էսկադրային ականակիրները: