14/11/2017 13:41
Այնպես որ, պարոն զինկոմ, այս հարցը բաց է. Փաշինյանը՝ Վիգեն Սարգսյանի ծառայելու մասին
Այսօր Ազգային ժողովում, երբ երկրորդ ընթերցմամբ քննարկվում էր «Զինվորական ծառայության և զինվորական կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խոսեց Հայաստանի զինկոմին ուղարկված իր հարցման մասին։
«Ես հարցում եմ ուղարկել զինկոմին ու հետաքրքրվել, թե Վիգեն Սարգսյանի 18-ը երբ լրացել է, ինչո՞ւ չի գնացել բանակ։ Ինձ պատասխանում է՝ այդ հիմքերը եղել են, բայց ոչնչացվել են։ Այ քեզ պատասխան, կողքն էլ դիպլոմի պատճեն են ուղարկել ու ցույց են տալիս, թե 1992-97 թվականներին նա սովորել է։ Բայց Վիգեն Սարգսյանի պաշտոնական կենսագրության մեջ գրված է, որ 1992-96 թվականը նա Հայաստանում չի ուսանել, այլ Սանկտ Պետերբուրգում։ Այնպես որ, պարոն զինկոմ և պաշտպանության նախարարության պաշտոնյաներ, այս հարցը բաց է։ Ես որևէ պնդում չեմ անում։ Հանրային հարթակներում կան պնդումներ, հարցադրումներ և դրանց պատասխանը պետք է ստանալ», - հայտարարեց Փաշինյանը։