15/11/2017 17:55
Գերմանիայում ճեպընթաց գնացքը բախվել է վարազներին
Գերմանիայում ճեպընթաց գնացքը՝ ICE–ն, բախվել է վարազներին և չի կարողացել շարունակել ընթացքը, հայտնում է Բեռլինի և Բրանդենբուրգի դաշնային ոստիկանությունը, հայտնում է РИА Новости-ն:
«Այս պահին Ռաթենով կայարանի շրջանում երկաթուղային հաղորդակցությունը խափանված է։ ICE գնացքը բախվել է վարազներին և, ցավոք, չի կարող շարունակել ընթացքը։ Մոտ 400 ուղևոր տարհանվել է և ճանապարհը կշարունակի նոր գնացքով», - ասված է ոստիկանության Twitter–ի էջում։
Berliner Zeitung–ը հայտնում է, որ բախման հետեւանքով ուղևորները Բեռլին են հասել Բազելից մեկնող գնացքով եւ 4 ժամ ուշացումով։ Երթևեկությունն այդ հատվածում վերականգնվել է միայն ուշ գիշեր։
Տուժածների մասին տեղեկություներ չկան։
Derzeit kommt es im Bereich des Bhf. #Rathenow zu Beeinträchtigungen im Bahnverkehr. Ein ICE ist mit Wildschweinen zusammengestoßen.
— Bundespolizei B (@bpol_b) November 14, 2017