15/11/2017 17:11
Մոսկվայի քննիչները Ջիգարխանյանի անձնական կյանքին միջամտելու վերաբերյալ քրեական գործ են հարուցել
Մոսկվայի քննիչները ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի անձնական կյանքին միջամտելու վերաբերյալ քրեական գործ են հարուցել այն բանից հետո, երբ թատրոնի նրա առանձնասենյակում գաղտնալսող սարքեր են հայտնաբերվել, «Интерфакс»-ին հայտնել է իրազեկ մի աղբյուր:
«Ջիգարխանյանի առանձնասենյակում գաղտնի տեսագրության և ձայնագրության տեխնիկական միջոցների հայտնաբերման փաստով հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով (նամակագրության, հեռախոսազրույցների և այլ հաղորդագրությունների գաղտնիության խախտում)»,- չորեքշաբթի ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ նախօրեին հետաքննության շրջանակներում քննիչները քննչական գործողություններ են կատարել Ջիգարխանյանի կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ոոմանովսկայայի և նրա ներկայացուցիչ Իրինա Մազուրի բնակարաններում:
Միևնույն ժամանակ, ըստ աղբյուրի՝ քրեական գործում առայժմ ֆիգուրանտներ չկան: