15/11/2017 11:16
Սիրիայում ավարտվել է Դեյր էզ Զորի ականազերծումը
Սիրիայում ավարտվել են Դեյր էզ Զոր քաղաքի ականազերծման աշխատանքները, ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուրալենկոն, փոխանցում է РИА Новости-ն:
Նշվում է, որ ՌԴ Զինուժի սակրավորները սիրիացի մասնագետների հետ համատեղ Դեյր էզ Զորի ականազերծման աշխատանքների ընթացքում 1.2 հեկտար տարածություն են ստուգել, ինչպես նաև քաղաքի հարակից շրջանները, 246 կմ երկարությամբ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացվել է 44 783 պայթունավտանգ առարկա: