15/11/2017 10:51
Ազգային ժողովում ելք չկա
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները որոշել են Ազգային ժողովի դիմաց լռության ակցիա անցկացնել:
Այս պահին ուսանողները փակել են Դեմիրճյան փողոցը՝ վանկարկելով՝ «Տարկետում լինելու Ա», «Հանուն գիտության, «Ազատ անկախ ուսանող»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ կողմ քվեարկեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծին։
Դեմ քվեարկեցին միայն «Ելք» խմբակցության պատգամավորները:
Նշենք նաև, որ 120 գիտաշխատող և դասախոս հանդես է եկել հայտարարությամբ` սատարելով ուսանողների շարժմանը: