16/11/2017 15:55
Նոյեմբերի 20-ին Սերգեյ Լավրորվը կայցելի Բաքու, նոյեմբերի 20-21-ին` Երևան. ՌԴ ԱԳՆ
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 20-ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20-21-ին` Երևան, այս մասին բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Նոյեմբերի 20-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավորորվը կլինի Ադրբեջանում, որտեղ բանակցություններ կունենա Ադրբեջանի արտգործնախարարի հետ: Մեկ անգամ չէ, որ ասել ենք` Ադրբեջանը մեր կարևոր ռազմավարական գործընկերն է Կովկասյան տարածաշրջանում», - ասել է Մարիա Զախարովան:
Նրա խոսքով` ռուս-ադրբեջանական համագործակցության հիմքում ընկած են ոչ միայն փոխադարձ հարգանքի ու բարեկամության երկարամյա ավանդույթներն, այլև` «դիրքորոշումների համընկնումը կամ մոտ դիրքորոշումները տարածաշրջանային ու միջազգային նշանակության առանցքային հարցերի շուրջ»:
«Նոյեմբերի 20-21-ին Սերգեյ Լավրովը կայցելի Երևան: Հայաստանում նախատեսվում են բանակցություններ նրա և ՀՀ արտգործնախարարի միջև, հանդիպում կլինի ՀՀ նախագահի հետ», - ասել է Մարիա Զախարովան` ավելացնելով, որ ի թիվս այլ հարցերի կքննարկվեն նաև ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները:
«Ռուսաստանը ԵԱՀՄ ՄԽ մյուս համանախագահների հետ սերտ համագործակցությամբ շարունակում է փնտրել ԼՂ հակամարտությունը խաղաղությամբ կարգավորելու լուծումներ», - ասել է Մ. Զախարովան: