17/11/2017 09:49
Վահրամ Բաղդասարյանի փեսային դատի են տվել. «Ժողովուրդ»
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի փեսայի՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանի դեմ հայց է ներկայացվել դատարան: «Ժողովուրդ»-ը պարզել է, որ քաղաքացի Հայկանուշ Մելիքյանը դիմել է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով, որ ստիպեն անվավեր ճանաչել Երևանի Գուրգեն Մարգարյանի անվան հ.41 նախադպրոցական ուսումնական հաստատությունից իրեն աշխատանքից ազատելու որոշումը:
«Ու դատարանում, բացի այս դպրոցի ղեկավարությունից, որպես պատասխանող է հանդես գալու Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը: Հիշեցնենք, որ Երևանում հանրակրթական դպրոցները ենթակա են թաղապետարանին», - գրել է թերթը: