17/11/2017 12:43
Այս երկրում ամեն ինչ արվում է այն որակով, ինչ որակով անցկացվում են համապետական ընտրությունները. Արամ Սարգսյան
Հյուսիս-Հարավ ավտոճանապարհն այլընտրանք չունի այն երկրի համար, որը երկու հարևանների կողմից փակ սահմաններ ունի, ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատագմավոր Արամ Սարգսյանը:
Նա ընդգծեց, որ սա ստրատեգիական ճանապարհ է, որը նպատակ ուներ Չինաստանը Իրանի միջոցով Հայաստանով միացնել Եվրոպային:
«Ցավոք սրտի, ծրագրի իրականացման ժամանակ ես որոշակի քաղաքական միտումներ տեսա: Դժվախտաբար, քաղաքական միտումները գալիս են մեր եվրասիական գործընկերներից: Երբ առաջին տրանշի ժամանակ Արարատյան ուղղու վրա գործընթացը բավականին արագ էր գնում, հայտարարություն եղավ, որ ճիշտ կլինի այդ ճանապարհը գնա Ղազախստանով, Ռուսաստանով՝ շրջանցելով մեր տարածաշրջանը: Դրանից հետո մեզանում՝ ներառյալ տրանսպորտի նախարարությունում, կարծիք հայտնեցին, թե արդյոք ճանապարհը նպատակահարմար է, թե՝ ոչ», - նշեց պատգամավորը:
Արամ Սարգսյանի խոսքով՝ քննարկման ենթակա չէ այն հարցը, որ Հյուսիս-Հարավ ճանապարհն անհրաժեշտ է, մինդչեռ կա որակի խնդիր:
«Մեր ու հարգարժան Հանրապետական կուսակցության կարծիքները որակի մասով տարբերվում են, որովհետև այս երկրում ամեն ինչ արվում է այն որակով, ինչ որակով անցկացվում են համապետական ընտրությունները», - եզրափակեց խոսքն ընդդիմադիր պատգամավորը: