17/11/2017 17:14
Աբովյան քաղաքի ավագ դպրոցներից մեկն անվանափոխվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի անվամբ
Այսօր Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ավագ դպրոցներից մեկը անվանափոխվեց Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի անվամբ, տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աբովյան քաղաքի Թիվ 6 ավագ դպրոցում է սովորել և ավարտել Ա. Վանոյանը ու այսօր, ի պատիվ նրա, դպրոցը ոչ միայն անվանափոխվեց իր անվամբ, այլև դպրոցի ներսում բացվեց նրա մարմարե կիսանդրին: Բացման պատիվը տրված էր Ա. Վանոյանի հորն ու տղային: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ոստիկանապետի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը, Ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Ռոման Կիրակոսյանը, Ա.Վանոյանի աշխատակից ու զինակից ընկերները, հարազատները, դպրոցի շրջանավարտները, կոլեկտիվն ու սովորողները:
Երևան քաղաքի Ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Ս.Մարտիրոսյանը դպրոցին փոխանցեց 3 համակարգիչ: