17/11/2017 11:03
Գյուլենի հետ կապեր ունենալու կասկածանքով Թուրքիայում ձերբակալվել է 107 մարդ
Թուրքիայի իշխանությունները հինգշաբթի 107 մարդու են ձերբակալել՝ այդ թվում 55 նախկին զինվորականի, ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ առնչություն ունենալու կասկածանքով, հայտնում է «Интерфакс»-ը:
Բոլոր ձերբակալվածներն օգտագործել են ByLock մեսենջեր-հավելվածը, որով թուրքական հատուկ ծառայությունների տվյալներով՝ օգտվել են 2016-ի ամռանը ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչները:
Հեղաշրջման անհաջող փորձն իրականացվել է 2016-ի հուլիսի 16-ին, սակայն իշխանություններին հաջողվել էր կանխել այն: Այդ փորձի կազմակերպման համար կասկածում են Ֆեթուլլահ Գյուլենին, որը բնակվում է ԱՄՆ-ում: