17/11/2017 18:53
Էդվարդ Նալբանդյանը Նիդեռլանդների Սենատի ղեկավարին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման առաջմղման ուղղությամբ գործադրվող համատեղ ջանքերը
Նոյեմբերի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է պաշտոնական այցելությամբ Երևան ժամանած՝ Նիդերլանդների Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Կնոլի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Զրուցակիցները բարձր են գնահատել խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական համագործակցության և մարդկանց միջև շփումների խթնաման գործում։
Էդվարդ Նալբանդյանը և Անկի Բրուկերս-Կնոլը կարևորել են երկու երկրների միջև իրավապայմնագրային դաշտի ընդլայնումը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման ուղիների շուրջ: Այս համատեքստում նախարար Նալբանդյանը գոհունակությամբ հիշատակել է, որ ԵՄ երկրների շարքում Նիդերլանդները հանդիսանում է Հայաստանի կարևոր առևտրատնտեսական գործընկերներից մեկը։
Էդվարդ Նալբանդյանը և Անկի Բրուկերս-Կնոլը մտքեր են փոխանակել հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։
ԱԳ նախարարն ու Սենատի նախագահն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի:
Էդվարդ Նալբանդյանը Նիդեռլանդների Սենատի ղեկավարին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման առաջմղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը։ Զրուցակիցները համակարծիք էին, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ բանակցային կարգավորմանն այլընտրանք չկա: