17/11/2017 19:04
Էրդողանն ԱՄՆ-ին մեղադրել է ԻՊ-ին ֆինանսավորելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդեղանը ԱՄՆ-ին մեղադրել է «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորմանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար, հայտնում է РИА Новости-ին:
«ԱՄՆ-ն մեզ շատ է հիասթափեցրել: Ասել են, թե պայքարում են ԻՊ-ի դեմ: Իսկ ի ՞նչ են անում փոխարենը՝ մի խուրց դոլարներ են տվել ԻՊ-ին: Մենք չենք ուզում Աֆրիկայի հարցով նրանց հետ դաշնակցային հարաբերությունների մեջ մտնել: ԱՄՆ-ն միշտ խախտել է մեր պայմանավորվածությունները», - ասել է Էրդողանը:
Նա նաև ընդգծել է, որ Թուրքիայի քաղաքացիներին հաճախ տանջում է մեկ հարց. ինչ է անում ԱՄՆ-ն Սիրիայում: