17/11/2017 16:58
Հորդանանում ռազմական ինքնաթիռ են սուզել՝ նոր մարջանի խութի առաջացմանը նպաստելու համար
Հորդանանի ափերի մոտ՝ Ակաբա ծովածոցում, С-130 Hercules ռազմական ինքնաթիռ են սուզել՝ այդ վայրում նոր մարջանի խութի առաջացմանը նպաստելու համար, հայտնում է New York Post-ը:
Ավելի վաղ զինծառայողների և ռազմական բեռների տեղափոխման համար նախատեսված ինքնաթիռը կդառնա ծովային բնակիչների նոր բնակավայրը:
C-130-ը կմնա մոտ 15 մ խորության վրա, ուստի դրա տեղում մարջանի խութի առաջանալուն կկարողանան հետևել դայվերներ, լողորդներ և զբոսաշրջիկներ: