17/11/2017 13:56
Հռոմի Պապը շքեղ Lamborghini-ն նվիրել է բարեգործության (Տեսանյութ)
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը չորեքշաբթի օրը նվեր ստացած Lamborghini թանկարժեք ավտոմեքենան տվել է բարեգործական նպատակների, հայտնում է RT-ն:
Հաղորդվում է, որ յուրօրինակ ավտոմեքենան արժե 200 հազար դոլար:
Lamborghini Huracan-ը կվաճառվի աճուրդում, իսկ ստացված գումարը կփոխանցվի բարեգործության:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ լյուքս դասի ավտոմեքենաների Lamborghini հայտնի մակնիշը թողարկել է Huracan բացառիկ և միակ մոդելը և այն հանձնել Հռոմի Ֆրանցիսկոս պապին: Ինչպես հայտնել են Սուրբ աթոռի մամուլի ծառայությունից, ընծան մատուցվել է ընկերության ղեկավարության հետ քահանայապետի ունկնդրության ընթացքում: