17/11/2017 17:24
Ջիգարխանյանի որդին խոսել է հոր ու երիտասարդ կնոջ ամուսնական սկանդալի մասին. կան սրբություններ, որոնք չի կարելի ոտնահարել
Ռուսական НТВ հեռուստաալիքին տված հարցազրույցում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի օրինական ժառանգը՝ Ստեփան անունով որդին մեկնաբանել է 82-ամյա հոր ու նրա երիտասարդ կնոջ (Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայա) ընտանիքում ծագած սկանդալը:
«Աղջիկը մի քիչ շատ է տարվել իր խաղով: Լուռ հրճվիր, որ կարողացար ամեն ինչ այսպես գլուխ բերել: Եթե դու այդքան խելացի ու խորամանկ ես, ամեն ինչի կարողացել էր հասնել, «Մերսեդես»-ով ես շրջում, բնակարան ունես, ի սեր Աստծո, ունեցիր, բայց կան սրբություններ, որոնք չի կարելի ոտնահարել», - ասել է տղամարդը:
Նշենք, որ Ստեփանն արդեն 18 տարի հրաժարվում է լրագրողների հետ հանդիպումից, հաճախակի փոխում է ապրելու վայրը: Երկար տարիներ Ստեփանը նեղացած է եղել դերասան հորից, սակայն վերջին դեպքերը նրան ստիպել են ընդհատել լռությունը: