17/11/2017 15:47
Ջոնի Դեփը վաճառել է Լոս Անջելեսի արվարձանում իրեն պատկանող փենթհաուսը
Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը վաճառել է իրեն պատկանող Eastern Columbia շենքի փենթհաուսը Լոս Անջելեսի արվարձանում, հայտնում է Lenta.ru-ն:
Ինչպես հայտնել Է WWD-ն, դրա վաճառքից նա ստացել է 1,5 մլն դոլար: Այդ բնակարանը դարձել է վերջին փենթհաուսը, որը Դեփը վաճառեց Էմբեր Հերդից բաժանվելուց հետո: Խոսքը 165 քառակուսի մետր մակերեսով երկհարկանի բնակարանի մասին է, որի պատերը զարդարված են բրազիլացի նկարիչների որմնանկարներով: Շինությանը կից կա նաև սանդղավանդ, ծովի ջրով լողավազան, սպա-սրահ և ֆիթնես-ստուդիա: