17/11/2017 11:32
Ռուսաստանում հետախուզում է հայտարարվել գործարար Սմբատ Սահակյանի նկատմամբ
Ռուսաստանի Յակուտսկ քաղաքի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել հայազգի գործարար Սմբատ Սահակյանի նկատմամբ, բացի այդ, նրա դեմ 2 քրեական գործ է հարուցված, փոխանցում է News.YKT-ն:
«Հետախուզվում է ՀՀ քաղաքացի, 1960 թվականին Երևանում ծնված Սմբատ Սահակյանը», - ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Սմբատ Սահակյանի դեմ երկու քրեական գործերը հարուցվել են խարդախության և գործընկերների ֆինանսական միջոցների ապօրինի ներգրավման մեղադրանքներով: Կառուցապատմամբ զբաղվող Սահակյանը խախտել է քաղաքաշինական բոլոր նորմերը, մասնավորապես՝ առանց համապատասխան թույլտվության բարձրահարկ շենքի մեկ սեկցիա է կառուցել, ինչպես նաև մեկ այլ կառույցի վրա ապօրինաբար 17-րդ հարկն է ավելացրել:
2016թ. դեկտեմբորի 16-ին՝ դատարանը տնային կալանքը փոխարինել է 5 մլն ռուբլու չափով գրավով: