17/11/2017 17:47
Ադրբեջանում հերթական երկրաշարժն է գրանցվել, այն զգացվել է նաև Արցախում ու Հայաստանում
ՀՀ ԱԻՆ ՍՊԾ տվյալներով՝ քիչ առաջ Ադրբեջանում երկու օր առաջ գրանցված երկրաշարժի հերթական հետցնցումն է գրանցվել։
Էպիկենտրոնը Մինգեչաուրից 68 կմ հեռավորության վրա է եղել՝ 4.5 մագնիտուդ , 5-6 բալ ուժգնությամբ։
«Արցախում այն զգացվել է 3-4 բալ հզորությամբ», - Aysor.am-ին ասացին ՀՀ ԱԻՆ-ից։
Նշվեց նաև, որ Հայաստանի հարավ-արևելյան շրջաններում երկրաշարժը զգացվել է 3 բալ ուժգնությամբ։