17/11/2017 13:43
Փենսիլվանիայում ավելի քան 20 մարդ է հոսպիտալացվել ծերանոցում բռնկած հրդեհի պատճառով
ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգում ավելի քան 20 մարդ է հոսպիտալացվել ծերանոցում բռնկած հրդեհի պատճառով, հայտնել է NBC հեռուստաալիքի տեղական ստորաբաժանումը, փոխանցում է РИА Новости-ն:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հրդեհն սկսվել է հինգշաբթի երեկոյան Barclay Friends ծերանոցում, որը գտնվում է Չեսթերի օկրուգում՝ Ֆիլադելֆիայից ոչ հեռու: Կրակն արագորեն տարածվել է մի քանի շենքում: Մարդկանց սկսել են տարհանել: Պատահարի վայր են ժամանել հրշեջ խմբեր և շտապ օգնության մեքենաներ: Բռնկման պատճառն առայժմ հայտնի չէ: