17/11/2017 16:27
Երևանի բոլոր կրթօջախները ջեռուցվում են
Ջեռուցման սեզոն հասկացություն գոյություն չունի, Aysor.am-ի թղթակցի հարցին ի պատասխան ասաց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը։
«Եթե կրթօջախում սառն է, սահմանված նորմայով ջերմությունը չի պահպանվում, ապա մանկապարտեզի կամ դպրոցի տնօրենը որոշում է կայացնում միացնել ջեռուցման համակարգը», - ասաց Արթուր Գևորգյանը։
Նա նշեց նաև, որ այս պահին արդեն մայրաքաղաքի բոլոր կրթօջախները ջեռուցվում են։