18/11/2017 17:40
«Մոսկվա սիթի» կենտրոնում կրակոցներով ուղեկցվող ծեծկռտուքի արդյունքում տուժել է 10 մարդ
«Մոսկվա-սիթի» կենտրոնում կրակոցներով ուղեկցվող ծեծկռտուքի արդյունքում տուժել է 10 մարդ, հայտնում է Lenta.ru- ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ, նոյեմբերի 17-ին՝ Մոսկվայի ժամանակով 22:30-ին, «Օկո» աշտարակի ռեստորաններից մեկում:
Արտակարգ վայրում աշխատում է Քննչական կոմիտեի քննչական և օպերատիվ խումբը:
Մոտ 30 մարդ ձերբակալվել է:
Կասկածյալների մի մասը անհետացել է էլիտար արտասահմանյան մեքենաներով, մայրաքաղաքում «Գրավում» ծրագիրն է մտցվել: ՏԱՍՍ-ը պարզաբանում է, որ որոնվում են Maybach, Toyota Land Cruiser և Lexus ավտոմեքենաները: