18/11/2017 13:34
Արգենտինայի նախագահի օդանավը արտահերթ վայրէջք է կատարել
Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիի օդանավը արտահերթ վայրէջք է կատարել վատ եղանակի պատճառով, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Telam գործակալությանը:
Մակրին ընտանիքի հետ Չապադմալալ քաղաք էր ուղեւորվում, երբ անսպասելի ամպրոպ և ուժգին քամի է սկսվել: Դաշտում արտահերթ վայրէջքից հետո նրանց նշանակման վայր է հասցրել ժամանած ավտոշարասյունը:
Ներկայումս Մակրին եւ նրա ընտանիքը նստավայր են ժամանել: Պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել: