18/11/2017 12:51
Արգենտինայի ափերի մոտ անձնակազմի 44 անդամներով սուզանավ է անհետացել
Արգենտինայի ռազմածովային նավատորմի «Սան Խուան» սուզանավը Հարավային Ամերիկայի երկրի ափամերձ շրջանում նշանակված ժամին կապի մեջ չի մտել, հաղորդում է Gaceta marinera-ն:
1985 թվականին Գերմանիայում կառուցված դիզելային-էլեկտրական սուզանավում անձնակազմի 44 անդամ է եղել: Ըստ վերջին հաղորդումների՝ սուզանավը Ուշուայից Մար դել Պլատա էր ուղևորվում և անհետացել է Սան Խորխեի ծոցում՝ ծովափից մոտ 240 ծովային մղոն հեռավորության վրա: