18/11/2017 14:43
Բրիտանիան սկսել է փորձարկել առաջին առանց վարորդի Jaguar և Range Rover ավտոմեքենաները
Բրիտանական Jaguar Land Rover ավտոմեքենաշինական ընկերությունը սկսել է այդ մոդելի առաջին առանց վարորդի ավտոմեքենաների փորձարկումը: Այս մասին հայտնում է BBC-ն:
F-Pace և Range Rover Sport մոդելի ավտոմեքենաները երթևեկել են Անգլիայի հարավում գտնվող Քովենթրի քաղաքում:
Ավտոմեքենաներն ունեն հատուկ տեղեկատվական սարքավորումներ, որոնց միջոցով հնարավոր է դառնում ցանկացած ժամանակ ճշտել ավտոմեքենայի գտնվելու վայրը և ճանապարհային իրավիճակը:
Ընկերությունը հույս է հայտնել, որ 10 տարի անց առանց վարորդի ավտոմեքենաներն առօրյայի մաս կկազմեն:
Jaguar Land Rover has been testing driverless cars on public roads in Coventry city centre https://t.co/ySwLnRf81e pic.twitter.com/KkwhqSrrSr
— BBC Newsbeat (@BBCNewsbeat) November 17, 2017