18/11/2017 10:08
Փոփոխություններ օրենսգրքում՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ ապրիլյան ընտրությունների վերաբերյալ զեկույցի արդյունքում. «Հրապարակ»
Սերժ Սարգսյանն ընտրական, քրեական և այլ օրենսգրքերում փոփոխություններ կատարելու հանձնարարական է տվել, որը բխել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ ապրիլյան ընտրությունների վերաբերյալ զեկույցից։ Փոփոխությունները գրեթե միանձնյա մշակում է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«ՀՀԿ-ում քչերն են տեղյակ դրանց բովանդակությունից, որի առանցքում լինելու է վարչական լծակների և ռեսուրսների գործադրման խնդիրը․ ավելի խիստ պատիժներ են սահմանվելու, և հնարավոր է՝ ՏԻՄ ընտրությունների համար ևս սահմանվի համամասնական ընտրակարգ։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցում արձանագրված էր․ «Ընտրակաշառքի, քաղծառայողների վրա գործադրված ճնշումների, այդ թվում՝ դպրոցներում և հիվանդանոցներում, ինչպես նաև որոշ կուսակցությունների օգտին ձայն կորզելու նպատակով ընտրողների ահաբեկման մասին պնդումները մթագնել են ապրիլի 2-ին Հայաստանում անցկացված ԱԺ ընտրությունների ընթացքը», -հավելել է թերթը։