18/11/2017 11:27
Մեծ Բրիտանիայում միմյանց են բախվել ուղղաթիռ և թեթև շարժիչով օդանավ
Անգլիական Բաինհեմշիր կոմսության երկնքում տեղի է ունեցել թեթև շարժիչով ինքնաթիռի և ուղղաթիռի բախում, հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով The Guardian-ին:
Դեպքի վայրում աշխատում են բժիշկներն ու փրկարարները:
Բախումը տեղի է ունեցել անտառային հատվածի երկնքում: Հաղորդվում է, որ միջադեպի հետևանով կան զոհեր:
Թռչող երկու փոխադրամիջոցներն էլ գրանցված են Ուիքոմ (Wycombe Air Park). օդանավակայանի հաշվեկշռում: