18/11/2017 09:40
Միքայել Մելքումյան. «Կարեն Կարապետյանը չկարողացավ տնտեսական մոդելի վրա ազդեցություն ունենալ». «168 Ժամ»
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, «168 Ժամ»-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի տնտեսական քաղաքականությանը, ասել է. «Վարչապետն ուներ պատմական շանս, որովհետև վերջին անգամ է, որ նախագահ-վարչապետ ռեժիմն է, ապրիլից պետության ղեկավարը վարչապետն է լինելու, բայց նա կորցրեց կառավարման այս համակարգի տիրույթում փոփոխություն անելու շանսը: Նա չկարողացավ տնտեսական մոդելի վրա ազդեցություն ունենալ: Խնդիրն այն է, թե ազատ շուկաներ կա՞ն, թե՞ չկան, շուկայական հարաբերություններ կա՞ն, թե՞ չկան: Չկան»:
Ըստ նրա` «Ծառուկյան» խմբակցությունը վարչապետի անձի փոփոխության խնդիր չի դնում, բայց պետք է արձանագրել, որ խոստացված փոփոխությունները չիրականացվեցին. «Ամենամեծ խնդիրը ժողովրդի վստահությունն է, որ չունի: Հենց սկզբից որոշակի ռեյտինգ կար, կարճ ժամանակվա ընթացքում այդ ռեյտինգը կորուստ ունեցավ»: