18/11/2017 17:18
Շունը Քաբուլում ցուցաբերած արիության համար Մեծ Բրիտանիայի բարձրագույն պարգևին է արժանացել
Բելգիական մալինուա ցեղատեսակի Մալի անունով շունը Մեծ Բրիտանիայի բարձրագույն պարգևին է արժանացել Աֆղանստանում իրականացված գործողության ընթացքում ցուցաբերած արիության համար, հայտնում է РИА Новости-ն:
Շունը շրապնելից ծանր վիրավորվել էր Քաբուլում 2012 թվականին թալիբ զինյալներից շենքի ազատագրման գործողության ժամանակ:
«Չնայած ահավոր վերքերին, Մալին մնացել է իր ղեկավարի կողքին և շարունակել է բոլորի հետ միասին առաջ գնալ, որպեսզի կատարի մարտական առաջադրանքը: Մենք նրան պարգևատրում ենք նման խիզախության և գործին նվիրվածության համար»,- պարգևատրման արարողության ժամանակ հայտարարել է Ժողովրդական անասնաբուժական ամբուլատորիայի (PDSA), պարգևները շնորհող կազմակերպության ղեկավար Յան Մակլոֆլինը:
Արիության համար կենդանուն հանձնած Դիքին մեդալը, որը այդպես է կոչվել PDSA-ի հիմնադիր և պարգևի հիմնադիր Մերի Դիքինի անունով, համարժեք է Մեծ Բրիտանիայի բարձրագույն ռազմական պարգևին՝ Վիկտորիայի շքանշանի խաչին: Մալիից առաջ այս պարգևին միայն 68 կենդանի է արժանացել: