18/11/2017 14:51
Պեսկովը պատմել է, որ Պուտինի ավտոշարասյան ճանապարհին 50 պայթուցիկ սարք են «տեղադրել»
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովբը պատմել է, որ հեռախոսային ահաբեկիչները ահազանգել են մոտ 50 պայթուցիկ սարքի վերաբերյալ, որոնք իբր տեղադրված են եղել Սանկտ Պետերբուրգում, այդ թվում և այն շինություններում, ուր պետք է այցելեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ТАСС-ը:
Նա ճշտել է, որ այդ ահազանգերից և ոչ մեկը, սակայն, չի հաստատվել: Նրա խոսքով՝ նախագահի այցելությունների գրաֆիկը դրանից չի տուժել:
Նա նշել է, որ ահաբեկիչների անձը դեռ հաստատված չէ, և զանգերի մի մասը արտերկրից է եղել: